Արմինֆո. Համաշխարհային բանկը (ՀԲ) ֆինանսական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կառավարությանը հանրային կառավարման արդիականացման ծրագրի շրջանակներում իրազեկիչների միասնական հարթակի գործարկման հարցում: Այդ մասին մայիսի 21-ին հարթակի գործարկմանը նվիրված միջոցառման շրջանակներում հաղորդել Է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութրոն։
Նրա խոսքով, այսօրվա դրությամբ մի շարք երկրներ իրազեկիչների համակարգի ներդրման օրենսդրական գործընթացների հետ կապված աշխատանքներ են տանում, մինչդեռ Հայաստանն այս հարցում մեկ քայլ առաջ է, գործարկելով ավտոմատացված ինովացիոն համակարգ, որը հասանելի է բոլոր պոտենցիալ իրազեկիչների համար: Մասնավորապես, ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանում ներդրված իրազեկիչների էլեկտրոնային հարթակը կունենա գործառույթների ավելի լայն շրջանակ, և լիարժեք կիրառումից հետո կդառնա լավագույն օրինակներից մեկը միջազգային պրակտիկայում: Բոսութրոն նաեւ նշել է, որ հարթակը կլինի առաջավոր ՝ տեղեկատվության տրամադրման, հաղորդագրությունների փոխանակման, արդյունքների հետագծման տեսանկյունից: Նա պարզաբանել է, որ հարթակում հավաքված տեղեկատվությունը կփոխանցվի համապատասխան մարմիններին ՝ հետագա հետաքննություն անցկացնելու համար: Բացի այդ, այս համակարգը թույլ կտա հետադարձ կապ ունենալ, որպեսզի իրազեկիչը տեղյակ լինի, թե իրեն մտահոգող հարցն ինչ ելք է ունեցել։ "Համակարգն անցել է ստուգում և կհանձնվի ՀՀ դատախազությանը։ Ուրախ եմ, որ մենք օգնել ենք Հայաստանի կառավարությանը այդ ուղղությամբ", - եզրափակել է նա։
Տեխնոլոգիական ենթակառուցվածքների ներդրումը, ըստ Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարի, կբարելավի կառավարության աշխատանքի արդյունավետությունը և կխոչընդոտի կոռուպցիոն դրսևորումներին։ Այս համատեքստում Ս. Բոսութրոն նշել է կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանում արձանագրված մեծ հաջողությունները՝
շնորհիվ թավշյա հեղափոխության։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |