Արմինֆո.Հայաստանում Beeline-ը հայտարարում է ZTE Blade A530 սմարթֆոնի վաճառքի ակցիայի անցկացման մասին: Մինչև 2019 թ․ հունիսի 30-ը հաճախորդները կարող են այդ հեռախոսը գնել 55990 դրամով՝ միանալով «Սմարթ 1500» կամ «Սմարթ 1500 մարզային» փաթեթներին, և կստանան 10000 դրամ իրենց հաշվին։ Սմարթֆոնը նաև հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։
«Beeline-ի գրասենյակներում սմարթֆոնների տեսականին համալրվել է ZTE ընկերության այս սիրված և մատչելի մոդելով։ Հեռախոսը հիանալի է գին-որակ համադրության տեսակետից և համեմատաբար ցածր գնի դիմաց թույլ է տալիս օգտվել ժամանակակից կապի բոլոր տեխնոլոգիաներից և հավելվածներից։ Մեր հաճախորդների համար գնի մեջ ներառված է նաև ծառայությունների փաթեթ, որն այս հեռախոսի ձեռքբերումն ու օգտագործումը կդարձնի էլ ավելի շահավետ ու հարմար» - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
ZTE Blade A530-ը կառավարվում է Android 8.1 (Oreo) օպերացիոն համակարգով, ունի 2 ԳԲ օպերատիվ և 16 ԳԲ ներքին հիշողություն։ Ունի երկու տեսախցիկ՝ 13 և 5 մեգապիքսել, ինչպես նաև 2600 mAh մարտկոց։ Հեռախոսն ունի երկու SIM քարտ տեղադրելու հնարավորություն։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին կամ զանգահարելով 0611 անվճար համարին։
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |