Արմինֆո. ՀՀ կառավարությունը 40 մլն դրամ կհատկացնի Երեւան-Գառնի-Գեղարդ ճանապարհի` սողանքներից վնասված 15-16-րդ կմ հատվածի գործունեությունն ապահովելու համար: Շինարարական աշխատանքների կապալառուն կընտրվի արտամրցութային հիմունքներով՝ մեկ անձից ծառայություններ ձեռք բերելու միջոցով:
Ինչպես հայտարարել է տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, որոշումը կարեւոր նշանակություն ունի երկրի տուրիստական ոլորտի համար, քանի որ թույլ կտա որակյալ եւ անվտանգ ճանապարհ ունենալ Ողջաբերդ գյուղի մոտ: Հենց Ողջաբերդի միջոցով է անցնում դեպի Գառնի և Գեղարդ տանող ճանապարհը:
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար Վահագն Վերմիշյանն իր հերթին նշել է, որ սողանքների խնդիրը գլխացավանք է դարձել Ողջաբերդ գյուղի բնակիչների համար: Մինչդեռ, մասնագետները գիտեն, թե ինչպես պետք է լուծել այդ հարցը: Օրերս կոմիտեում հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ-ից համապատասխան մասնագետների հետ: <Անհրաժեշտ է օգտագործել գեոցանցեր, այլ ոչ թե խնդիրը լուծել բետոնե բլոկներով, ինչպես մեզ մոտ արվում է>,- հայտարարել է նա:
Նշենք, որ Ողջաբերդը գտնվում է Հայաստանի ակտիվ սողանքային գոտիներից մեկում ։ Ողջաբերդցիներն ավանդաբար բողոքում են պետական աջակցության բացակայությունից։
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |