Արմինֆո. Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախաձեռնությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ԵՄ Taiex և Twining գործիքների ներդրմանը, որոնք նպաստում են ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը:
Աշխատանքային խորհրդակցության շրջանակում պատասխանելով Արմինֆո գործակալության հարցին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը նշել է, որ միջոցառման ընթացքում Հայաստանի պետական գերատեսչությունների աշխատակիցներն ավելի մանրամասն կծանոթանան այդ գործիքներին: <СЕРА ճանապարհային քարտեզի շրջանակներում կան մի շարք դրույթներ, որոնց իրականացման համար անհրաժեշտ է ԵՄ փորձագետների աջակցությունը, քանի որ ճանապարհային քարտեզը նախատեսում է հայկական օրենսդրության մոտեցում եվրոպականին։
Եվ այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է փորձագիտական աջակցություն, որն իրականացվելու է հենց Taiex և Twining գործիքների ներդրման միջոցով, որոնք լայնորեն կիրառվում են բոլոր այն երկրներում, որոնց հետ աշխատում է Եվրամիությունը>,- ասել է նա՝ վկայակոչելով այդ գործիքների կիրառումից հետո Լեհաստանի պետական հատվածում գրանցված մի շարք ձեռքբերումները:
Ինչ վերաբերում է ժամկետներին, փոխնախարարը նշել է, որ ներդրման գործընթացն արդեն մեկնարկել է, մասնավորապես՝ Twining գործիքով արդեն իրականացվում է 2 ծրագիր, 5 - ը նախապատրաստական փուլում է: Միեւնույն ժամանակ 15 հայտ կա Тaiex գործիքի առնչությամբ, որոնք շուտով կգործարկվեն:
Մ. Ադամյանը նաեւ ընդգծել է, որ ԵՄ պատվիրակության Հայաստան եռօրյա այցի շրջանակներում նախատեսվում է քննարկել հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի, երկկողմ աջակցության փաթեթի, բյուջետային աջակցության ծրագրերի եւ այլ հարցերի շուրջ:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |