Արմինֆո. Evocabank-ի Խորհրդի՝ մայիսի 23-ի որոշմամբ Evocabank-ի Վարչության նախագահի տեղակալ Կարեն Եղիազարյանը նշանակվել է Բանկի Վարչության նախագահ:
Բանկի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, Կարեն Եղիազարյանն ունի շուրջ 20 տարվա մասնագիտական փորձ բանկային ոլորտում, որից 16 տարին՝ ներկայիս բանկում: 2008թ.-ից զբաղեցրել է Բանկի Վարչության նախագահի տեղակալի պաշտոնը՝ համակարգելով Բանկի զարգացման և թվային բիզնեսի ոլորտները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ներդրման աշխատանքները: 2017թ. ղեկավարել է Evocabank-ի ռեբրենդինգի գործընթացը:
Բանկի սեփականատեր Վազգեն Գևորկյանի խոսքերով՝ Վարչության նախագահի պաշտոնը մինչ այժմ զբաղեցնող Էմիլ Սողոմոնյանը բաժնետերերի առաջիկա Ընդհանուր ժողովում կընդգրկվի Բանկի Խորհրդի կազմում և կզբաղվի Բանկի ռազմավարական զարգացման խնդիրների համակարգմամբ:
Evocabank-ն արագ, պարզ և նորարար ծառայություններ մատուցող բանկ է, որն առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ: Evocabank-ն առաջին և դեռևս միակ բանկն է Հայաստանում, որը գործում է mobile-first` առաջին հերթին մոբայլ ձևաչափով, այսինքն՝ յուրաքանչյուր նոր ծառայություն նախագծելիս՝ նախևառաջ հաշվի է առնվում դրա՝ հավելվածով օգտագործման հարմարավետությունը: Բանկը ձգտում է լինել ամենանորարար և առաջադեմ բանկային ծառայություններ մատուցող ֆինանսական հաստատությունը Հայաստանում, որի բոլոր ծառայություններից հնարավոր կլինի օգտվել առանց բանկ այցելելու:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |