Արմինֆո. Չինական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանում բազալտե մանրաթելերի արտադրության ձեռնարկության կազմակերպմամբ։ Այդ մասին մայիսի 23-ին կառավարության նիստում հայարարել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:
Նրա ասելով, խոսքը վերաբերում է, մասնավորապես, չինական TEDA հոլդինգin, որի ներկայացուցիչների հետ Արդեն կայացել է հանդիպում։ Ներդրողները մտադիր են մի քանի տասնյակ միլիոն դոլարի ներդրումներ կատարել, նշել է կոմիտեի ղեկավարը: "Նրանք շատ ոգեւորված են Չինաստանի ղեկավարության հետ Հայաստանի վարչապետի հանդիպմամբ եւ տրամադրված են աշխատել մեր երկրում", - հավելել է Վերմիշյանը:
ԱԱԾ տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն, իր հերթին, հայտնել է Հայաստանում միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող մարզադաշտ կառուցելու չինացի ներդրողների ցանկության մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով Չինաստան կատարած իր այցի արդյունքները, ընդգծել է, որ Չինաստանի ղեկավարությունը պատրաստ է բացել չինական շուկան հայկական ապրանքների համար: ՙՀետեւաբար, շատ կարեւոր է , որպեսզի պոտենցիալ արտահանողները մշտական կապի մեջ լինեն կառավարության հետ, որպեսզի ստանան չինական շուկայում պայմանների վերաբերյալ ցանկացած հնարավոր պարզաբանում՚, - ընդգծել է վարչապետը:
Նշենք, որ Չինաստանը Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկերների տասնյակում է։ 2018 թվականին երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 107 մլն դոլար: Հայաստանից արտահանումը կազմել է 4.5 մլն դոլար:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |