Արմինֆո. Այսօրվա նիստում կառավարությունը բավարարել է մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրության համաձայն, ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է հանքարդյունաբերության մեջ (ՀՀ Կոտայքի մարզ)։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր տարեկան ծավալը նախատեսված է 300 մլն ՀՀ դրամ, որն իրացվելու է ՀՀ տարածքում: Ներկայումս ստեղծված է 121 աշխատատեղ, կստեղծվի ևս 50-70 նոր աշխատատեղ՝ 150 000-200 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով: Արդեն իսկ իրականացվել է մոտ 2,5 մլրդ ՀՀ դրամի ներդրում, նախատեսում է կատարել ևս 4 մլրդ ՀՀ դրամի ներդրում 2019-2023թթ. ընթացքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված հումքի արժեքը կազմում է 3 579 000 000 ՀՀ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 280 988 000 ՀՀ դրամ:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |