Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում մայիսի 23-ին տեղի է ունեցել ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlookե (Ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային հետազոտություն) ծրագրի վերաբերյալ կլոր սեղան-քննարկում, որին մասնակցել են պետական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ, մասնավոր հատվածի փորձագետներ և մասնագետներ:
Կլոր սեղան-քննարկման նպատակն էր հայտարարել Հայաստանում «Subregional Innovation Policy Outlookե ծրագրի մեկնարկը` ներկայացնելով ծրագրի մանրամասները և քննարկելով ծրագրի շրջանակում շահագրգիռ կողմերի հետ համագործակցության հնարավորությունները:
«Subregional Innovation Policy Outlookե ծրագիրն իրականացվում է ԵՄ Արևելյան գործընկեր երկրներում և ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ալբերտ Բաբայանը` կարևորելով ինովացիոն ոլորտի զարգացման նշանակալի դերակատարումը տնտեսության մրցունակության և արտադրողականության մակարդակի բարձրացման գործում և ողջունելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից իրականացվող «Subregional Innovation Policy Outlookե ծրագրի մեկնարկը Հայաստանում:
Ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ռալֆ Հեյնրիխը և Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության գործակալության ներկայացուցիչ Քրիստինա Հարթլերը` իրենց խոսքում ընդգծելով ազգային ինովացիոն էկոհամակարգերի զարգացման գործում միջազգային համագործակցության և համատեղ ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման կարևորությունը:
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |