Արմինֆո.Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի համակարգմամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում հաստատվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 46 հայտ` շուրջ 1.9 մլրդ. ընդհանուր ծավալով, որից պետական բյուջեից համաֆինանսավորումը կազմում է շուրջ 1 մլրդ. դրամ: Քննարկվել են դեռևս չավարտված ծրագրերի համաֆինանսավորման տրամադրման հետ կապված հարցեր:
Համայնքներում իրականացվող շինարարական աշխատանքների համատեքստում տեղի է ունեցել մտքերի փոխանակում վերջիններիս որակի նկատմամբ վերահսկողության և արդյունքների գնահատման մեխանիզմների շուրջ: Նիստի մասնակիցների կողմից կարևորվել է նաև այդ աշխատանքներն իրականացնող մարզային ընկերությունների կարողությունների մեծացման նպատակով միջոցառումների ձեռնարկումը:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |