Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկը Հայաստանի Հանրապետության օրվա առթիվ, մայիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ֆիզիկական անձանց համար մեկնարկում է նոր «Տոնական մայիս» դրամային ավանդների ակցիա:
Ակցիայի ընթացքում Բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է ձևակերպել ավանդներ սկսած 10.000 ՀՀ դրամից` տարեկան մինչև 10% տոկոսադրույքով, 90 օր և ավել ժամկետով և ստանալ հետևյալ նվերները`
Բանկը առաջարկում է ավանդների տարբեր տեսակներ` առավել հարմար տարբերակներով:
Բացի այդ, հաճախորդին հնարավորություն է տրվում ընտրել ավանդի տոկոսադրույքի վճարման եղանակը` ժամկետի սկզբում, ամենամսյա, ժամկետի վերջում:
Ինչպես նաև, բոլոր ավանդատուները կստանան Mastercard քարտեր առանց սպասարկման վճարի՝ ավանդի գործողության ողջ ընթացքում:
Տրվող քարտի տեսակը կախված է ավանդի գումարից՝
Մայիսի 28-ի տոնին նվիրված ՎՏԲ – Հայաստան Բանկի ավանդային ակցիայի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Բանկի մասնաճյուղերում, Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով: