Արմինֆո.Կոնվերս Բանկն առաջարկում է «Բրիջ» պրոդուկտը՝ դրա շրջանակներում տարբեր ոլորտներում գործող ՓՄՁ-երին հնարավորություն ընձեռելով շրջանառու միջոցների համալրման կամ կարճաժամկետ իրացվելիության ֆինանսավորման նպատակով ստանալ մինչև 12 ամիս ժամկետով վարկավորում: Վարկավորում իրականացվում է երեք արժույթով՝ ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից,
««Բրիջ» վարկատեսակը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարճաժամկետ ֆինանսավորման լավագույն գործիքներից է, որը շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից տարբերվում է առաջին հերթին ճկունությամբ: Այն հաճախորդին հնարավորություն է տալիս պլանավորել եկամուտները և, ըստ այդմ, ընտրել մարման ժամկետը: Որքան կարճ է այն, այնքան ցածր է տոկոսադրույքը: Առաջին եռամսյակում գումարի ամբողջական մարման դեպքում տարեկան տոկոսադրույքը ՀՀ դրամով վարկավորման դեպքում կազմում է 10%, դոլարով՝ 6%, իսկ եվրոյով՝ 5%»,-ասել են Բանկում:
Վարկավորումից հետո՝ հաճախորդի ցանկության դեպքում հնարավոր է մարման ժամկետը երկարաձգել ՝ դարձնելով մինչև 48 ամիս: Նշվել է նաև, որ վարկավորման սկզբնական փուլում Կոնվերս Բանկ այցելություն չի պահանջվում: Անհրաժեշտ խորհրդատվություն տրամադրվում է Բանկի աշխատակիցների՝ ՓՄՁ այցի շրջանակներում: Մանրամասները՝ https://www.conversebank.am/hy/BRIDGELOAN/ հղումով:
ԱրմԻնֆո-ի պատրաստած ՙՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի՚ համաձայն, Կոնվերս Բանկը գյուղատնտեսական վարկերի ծավալով TOP-5-ում է՝ 10.1 մլրդ դրամի կամ 20.9 մլն դոլար' տարեկան 44.3% աճով: Կոնվերս Բանկը ագրովարկավորման տարեկան աճի տեմպերով զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը: Բանկի վարկային պորտֆելում գյուղատնտեսական վարկերին բաժին է ընկնում 5%: Իսկ շուկայում գյուղատնտեսական վարկերի ընդհանուր ծավալում Կոնվերս բանկի մասնաբաժինը կազմում է 6%: Արմինֆո-ի պատրաստած Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի համաձայն, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կոնվերս բանկի ՓՄՁ վարկավորման պորտֆելը հասել է 35.4 մլրդ դրամի կամ 73.2 մլն դոլարի ' տարեկան 46.2% աճով: ՓՄՁ վարկավորման տարեկան աճի տեմպերով Կոնվերս Բանկը մտնում է TOP-3-ի մեջ: Բանկի վարկային պորտֆելում ՓՄՁ վարկերին բաժին է ընկնում շուրջ 18%: Իսկ ՓՄՁ ոլորտի ընդհանուր վարկերում, ըստ շուկայի, Կոնվերս բանկի մասնաբաժինը կազմում է 5%:
Նշենք, որ Կոնվերս Բանկը հայկական շուկայում գործում է 1996թ. սեպտեմբերից: 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Բանկի բաժնետերերն են Advanced Global Investments LLc-ն (Էդուարդո Էռնեկյան) ՝ 80,94%, HayPost Trust Management B. V. ընկերությունը ՝ 14,06%, Մայի աթոռ Սուրբ Էջմիածնի մայր տաճարը՝ 5%: