Արմինֆո.IDBank-ը հայտարարում է ամառային ակցիա․ ողջ ամառ Idram Rocket Visa քարտով Idram հավելվածով վճարելիս IDBank-ը նվիրում է ևս 5% cashback. այսինքն, Idram հավելվածով QR կամ NFC անհպում վճարում կատարելիս որպես վճարման միջոց անհրաժեշտ է ընտրել Idram Rocket Visa քարտը և ստանալ 5% cashback Բանկից, ընդ որում Բանկը վճարում է այդ 5 %-ը անկախ նրանից, թե տվյալ սպասարկման և առևտրի կետում Idram-ն ապահովում է cashback, թե ոչ։
Բացի այն, որ Idram Rocket Visa-ն անվճար քարտ է, դրա վրա կուտակված գումարները կապահովեն տարեկան 4,5% հավելյալ եկամուտ։ Rocket քարտը բոլորովին անվճար կարող եք համալրել Idram հաշվից, IDBank-ի հաշիվներից, Idram դրամապանակին կցված ցանկացած քարտից, երկու ընկերությունների տերմինալներից և Բանկի մասնաճյուղերից։
Իսկ պատվիրել Rocket քարտը հնարավոր է առցանց՝ IDBank-ի նոր Online Banking համակարգից (IDBanking․am), Idram-ի վեբ կայքից, Idram բջջային հավելվածից, ինչպես նաև IDBank-ի մասնաճյուղերից։ Քարտը, ցանկության դեպքում, կառաքվի հաճախորդի նախընտրած հասցեով։
Յուրաքանչյուր քարտապան կարող է ստանալ ամսական մինչև 20․000 ՀՀ դրամ cashback Բանկից․ ընթացիկ ամսվա cashback-ը վճարվում է մինչև հաջորդ ամսվա 25-ը։
Ակցիան կգործի ողջ ամառ՝ հունիսի 1-ից օգոստոսի 31-ը։
Մանրամասների համար՝ https://www.idbank.am/retail/cashback/։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |