Արմինֆո. Արցախում կայացել է ՀԲԸՄ և «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի ասուլիսը՝ նվիրված Արցախում «Կին ձեռներեցներ» ծրագրի մեկնարկին: ՀԲԸՄ-ի «Կին ձեռներեցներ» ծրագիրը Արցախում իրականացվում է «Ֆրութֆուլ Արմենիա» բարեգործական հիմնադրամի հետ համատեղ՝ Ստեփանակերտում և Արցախի մարզերում ապրող կանանց ձեռնարկատիրական հմտություններ զարգացնելու նպատակով:
«Կին ձեռներեցներ»-ը ՀԲԸՄ Կանանց կարողությունների հզորացման ծրագրի բաղադրիչներից է, որը մեկնարկել է 2017 թվականին Հայաստանում՝ կանանց համար հավասար հնարավորություններ ապահովելու նպատակով:
«Պարոն Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերությունների աշխատակիցների գերակշիռ մասը կանայք են: Մենք վստահ ենք, որ կայանք կարող են մեծ ներդրում ունենալ Հայաստանի և Արցախի տնտեսության զարգացման հարցում: Այդ իսկ պատճառով էլ ուրախ ենք, որ այս տարի մենք՝ մասնավորապես, «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամն է մի նախագծի հիմնական հովանավորը, որի շնորհիվ բիզնես ունակությունները զարգացնելու հնարավորություն կընձեռվի նաև Արցախի կին ձեռներեցներին»,- իր խոսքում ասել է Ֆրութֆուլ Արմենիա հիմնադրամի խորհրդի անդամ, Կոնվերս Բանկի խորհրդի անդամ Խորխե դել Ագիլա էռնեկյանը:
«Կին ձեռներեցներ» ծրագրի աջակիցներից է նաև Կոնվերս Բանկը, որի ներկայացուցիչները հանդես կգան որպես ֆինանսական կառավարմանը և ֆինանսական հաստատությունների հետ հարաբերություններին նվիրված դասաժամերի բանախոս: Բանկը պատրաստակամություն է հայտնել նաև դասընթացների մասնակիցներին տրամադրել բանկային համապարփակ ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով, բիզնես խորհրդատավություն, ինչպես նաև աջակցել կին ձեռներեցների արտադրանքի իրացմանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |