Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիայի մեկնարկը՝ վարկային քարտի քարտապանների համար: Ակցիան կտևի մինչև 2019թ. նոյեմբերի 30-ը: Կատարելով անկանխիկ գնումներ կամ կանխիկացնելով գումար վարկային քարտից և առավելագույնս օգտագործելով վարկային սահմանաչափը Հայաստանում, արտասահմանում կամ ինտերնետ միջավայրում, Բանկի հաճախորդները հնարավորություն կունենան ստանալ դրամական պարգևներ 100 000 ՀՀ դրամի չափով:
«Ամսվա հաջողակ» ակցիայի մասնակիցներ կդառնան ինչպես նոր, այնպես էլ Բանկի գործող հաճախորդները, ովքեր ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեն չօգտագործված վարկային սահմանաչափով վարկային քարտեր: Ամեն ամիս հաճախորդները կստանան SMS ծանուցումներ՝ իրենց մասնակցության մասին անհրաժեշտ տեղեկատվությունով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը յուրաքանչյուր ամիս սահմանված չափանիշների հիման վրա կբացահայտի «Ամսվա հաջողակ»-ին և տվյալ հաճախորդի հաշվին կփոխանցի 100 000 ՀՀ դրամ պարգևավճար:
«Ամսվա հաջողակ» ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |