Արմինֆո. Հունիսի 12-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության միջև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Լավրովի հետ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից, առաջին փոխնախարար Կարեն Բրուտյանը կարևորել է երկու երկրների ոլորտային գերատեսչությունների ակտիվ համագործակցությունը: Նա նշել է, որ այսօրինակ հանդիպումների և սեմինարների անցկացումն ու փորձի փոխանակումը նպաստում են պետական ֆինանսների ոլորտում իրականացվող բարեփոխումերին:
ՌԴ ֆինանսների փոխնախարարը հայ գործընկերներին է ներկայացրել Ռուսաստանում գործող բյուջետային համակարգի կառուցվածքը, բյուջեի պլանավորման սկզբունքներն ու դասակարգման մոտեցումները, ինչպես նաև բյուջետային գործընթացի տրամաբանությունն ու բարեփոխումների միջնաժամկետ ծրագրերը:
Կարեն Բրուտյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ներդրվող ծրագրային բյուջետավորման առանձնահատկությունները և ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |