Արմինֆո. Սևանա լիճն ընդգրկվել է ԱՊՀ-ում ամառային հանգստի համար ռուսաստանցիների 5 լավագույն ուղղությունների շարքում: Այս մասին է վկայում "ՏուրՍտատ" վերլուծական գործակալության պատրաստած վարկանիշը։ Առանց վիզայի մուտքը, ռուսաց լեզվի իմացությունը և տեղացիների հյուրընկալությունը, էժան հանգիստը, համեղ տեղական սնունդը և մրգերը ԱՊՀ երկրներում ամառային հանգստի հիմնական առավելություններն են: Բուրաբայ հանգստավայրը Ղազախստանում, Իսիկ-Կուլ լիճը Ղրղզստանում, Նարոչ լիճը Բելառուսում, Ապշերոնի առողջարանները Բաքվում Կասպից ծովի ափին և Սևանա լիճը Հայաստանում ԱՊՀ երկրների ամառային հայտնի հանգստավայրերի հնգյակում են:
ՏուրՍտատի տվյալներով ՝ ԱՊՀ առողջարաններ ռուս զբոսաշրջիկները ամառային հանգստի են գալիս մեկ կամ երկու շաբաթով, իսկ նրանց հանգստի տուրիստական բյուջեն կազմում է օրական 50-ից մինչեւ 110 դոլար: Ամենից էժան է հանգստանալ ՝ Իսիկ-Կուլեում, ամենաթանկը ՝ Բաքվի առողջարաններում։
Վարկանիշը կազմվել է ռուս զբոսաշրջիկների կողմից հանգստավայրերի հաճախելիության վերլուծության եւ հանգստավայրերի ենթակառուցվածքների զարգացման արդյունքների հիման վրա:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |