Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը հոգալով իր հաճախորդների հարմարավետության մասին՝ Երևանում և Հայաստանի մարզերում բացել է թվով 23 ինքնասպասարկման գոտիներ, որոնք հասանելի են օրը 24 ժամ, շաբաթը 7 օր:
Ինքնասպասարկման գոտիները հագեցած են cash-in բանկոմատներով և վճարային տերմինալներով, որոնք հնարավորություն են տալիս վճարումներ իրականացնել ավելի քան 300 ծառայությունների դիմաց:
ՎՏԲ-Հայաստան Բանկի cash-in բանկոմատներն առավելագույնս հեշտացնում են հաճախորդների համար բանկային գործառնությունների կատարումը:
Այսպիսով՝ կարելի է.
- անվճար առցանց քարտեր համալրել,
- ակնթարթորեն հասանելիություն ստանալ քարտին մուտքագրված գումարին և կատարել տարատեսակ վճարումներ,
- բանկոմատի միջոցով համալրել քարտը/քարտային հաշիվը՝ մուտքագրելով թղթադրամներ ոչ թե մեկական, այլ փաթեթով,
- փոխել քարտի PIN-ծածկագիրը,
- փոխանցումներ կատարել՝ քարտից քարտ,
- ստանալ քարտային հաշվի մինի քաղվածք,
- վճարել կոմունալ ծառայությունների դիմաց:
Վճարային տերմինալների միջոցով հնարավոր է իրականացնել ավելի քան 300 գործարքներ՝
- Հաշվի/քարտի/ավանդի համալրումներ,
- Ֆիզիկական/իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վարկի մարում,
- կոմունալ ծառայություններ ու պետ. վճարումներ (տուգանքների, կայանատեղի և այլն վճարում)
ՎՏԲ-Հայաստան Բանկի ինքնասպասարկման գոտիները ներկայացված են ՎՏԲ-Հայաստան Բանկի հետևյալ մասնաճյուղերում՝
Երևան քաղաքի մասնաճյուղեր՝
- Բանկի գլխավոր մասնաշենք, Մոսկովյան 35
- “Պուշկին”, Պուշկին 3/1
- “Մյասնիկյան”, Կորյունի 6
- “Համար 35”, Բագրատունյաց 13
- “Արաբկիր”, Ազատության պ. 20
- “Սպանդարյան”, Մաշտոցի պ. 10
- “Համար 15”, Նոր Նորք, Գայի պ. 10/3
- “Համար 2”, Կոմիտասի պ. 41
- “Շահումյան”, Սեբաստիա 14
- “Շենգավիթ”, Գ.Նժդեհ 8
- “Նորք”, Բադալ Մուրադյան 1
- “Խորհրդային”, Ավան, Իսահակյան 3/1ա
- “Տիգրան Մեծ”, Տիգրան Մեծի պ. 86
- “Երվանդ Քոչար”, Տիգրան Մեծի պ. 29Ա, շինություն 99
Ինչպես նաև մարզերի մասնաճյուղերում՝
- “Գյումրի” (համար 57), Ռիժկով 5, տուն N2
- “Սիսիան”, Ն.Ադոնցի 4
- “Կամո”, Բոշնագյան 17
- “Մարտունի”, Մյասնիկյան 47/1
- “Վարդենիս”, Ռոմանի 7
- “Արմավիր”, Մյասնիկյան 15ա
- “Կոտայք”, Հանրապետության 1/66/1
- “Ագարակ”, Գ.Նժդեհ 7
- “Էջմիածին”, Բաղրամյան N2
ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է ապահովել մասնաճյուղերի հագեցվածությունը հաճախորդների հարմարավետ սպասարկման նպատակով և նախատեսում է ընդլայնել ինքնասպասարկման գոտիները մասնաճյուղերի ներսում և մասնաճյուղերից դուրս՝ հասցնելով թիվը մինչև 30: