Արմինֆո. Արդշինբանկի և Visa International վճարահաշվարկային համակարգի կողմից մեկնարկած ակցիայի շրջանակներում ֆիզիկական անձ հաճախորդները կարող են ստանալ մինչև 200.000 ՀՀ դրամ փոխհատուցում՝ ս/թ հունիսի 15–ից մինչև սեպտեմբերի 15–ը ընկած ժամանակահատվածում Visa քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց:
Ինչպես նշված է բանկի մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հաղորդագրությունում, գումարային փոխհատուցում կստանան այն հաճախորդները, ովքեր առաջինը կհատեն ակցիայի շրջանակներում սահմանված անկանխիկ գործարքների նվազագույն քանակային և գումարային շեմը՝ ստորև բերված պայմանների համաձայն. Classic դասի քարտերով իրականացված անկանխիկ գործարքների ամսական նվազագույն քանակը պետք է լինի 6, իսկ անկանխիկ գործարքների նվազագույն ամսական գումարը՝ 100 հազար դրամ; պրեմիում դասի քարտերով' ամսական առնվազն 10 գործարք առնվազն 200 հազար դրամով: Classic դասի քարտապանների առաջին հինգ հաճախորդների համար փոխհատուցման գումարը կկազմի 60 հազար դրամ, երկրորդ հնգյակի համար ՝ 45 հազար դրամ, երրորդ հնգյակի համար ՝ 30 հազար դրամ: Իսկ Պրեմիում դասի քարտապանների համար փոխհատուցման գումարը հետևյալն է. առաջին հնգյակի համար ՝ 200 հազ. դրամ, երկրորդ հնգյակի համար՝ 100 հազ. դրամ, իսկ երրորդ հնգյակի համար ՝ 70 հազար դրամ:
ՙՏվյալ միջոցառման իմաստով անկանխիկ գործարք չի համարվում ինտերնետով կամ բանկոմատով իրականացված կոմունալ վճարների, քարտից քարտ փոխանցումների, քարտային հաշվից ներբանկային, ՀՀ կամ ոչ ՀՀ բանկեր միջբանկային փոխանցումները:
Փոխատուցումը կատարվում է ՀՀ դրամով: Փոխհատուցվող գումարները ենթակա են հարկման ՀՀ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով՚, - ասվում է հաղորդագրությունում:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |