Արմինֆո. ՙՏուրՍտատ՚ վերլուծական գործակալությունը Գաստրոնոմիայի օրը՝ հունիսի 18-ին, ներկայացրել է ամառային գաստրոնոմիական տուրերի եւ ճանապարհորդությունների համար լավագույն քաղաքների վարկանիշը: Վրաստանը, Հայաստանը, Բելառուսը, Իտալիան եւ Ֆրանսիան ռուս զբոսաշրջիկների շրջանում գաստրոնոմիական զբոսաշրջության ամենահանրաճանաչ արտասահմանյան ուղղություններն են, իսկ Սանկտ Պետերբուրգը, Մոսկվան, Կազանը, Մերձմոսկվյան եւ Վլադիմիրի մարզը Ռուսաստանում գաստրոտուրիզմի համար լավագույններն են: Ըստ ՙՏուրՍտատի՚ տվյալների, Վրաստանի համար որպես գաստրոնոմիական զբոսաշրջության լավագույն արտասահմանյան ուղղություն տրվել է ձայների 16 տոկոսը, Հայաստանի համար՝ 10 տոկոսը, իսկ Բելառուսի, Իտալիայի եւ Ֆրանսիայի համար՝ 6 - ական տոկոս: Սանկտ Պետերբուրգի համար, որպես ամռանը Ռուսաստանում լավագույն գաստրոնոմիական զբոսաշրջության ուղղություն տրվել է ձայների 16%-ը, Կազանի եւ Թաթարստանի համար' 13%, Մոսկվայի համար' 10%, Մոսկվայի մարզի համար' 6%, Սուզդալի (Վլադիմիրի Մարզ) եւ Սոչիի (Կրասնոդարի երկրամաս) համար' 3%:
Վարկանիշը կազմվել է ՙուր պետք է գնալ տեղական գաստրոնոմիան ուսումնասիրելու համար՚ թեմայով ինտերնետային հարցման արդյունքներով:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |