Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը Mastercard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ արդեն 7-րդ անգամ հայտարարում է «Անկանխիկ մարաթոն» ակցիայի մեկնարկի մասին՝ Mastercard վարկային և դեբետային քարտերի քարտապանների համար:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ակցիան մեկնարկեց 15.06.2019թ ու կտևի մինչև 15.09.2019թ. ներառյալ, ինչի ընթացքում կատարելով անկանխիկ գործարքներ Հայաստանի Հանրապետության տարածքում և արտասահմանում, ինչպես նաև ինտերնետ միջավայրում ՎՏԲ-Հայաստան Բանկի դեբետային ու վարկային Mastercard Standard Unembossed, Standard ու Gold քարտերով՝ հաճախորդները ավտոմատ կերպով կկուտակեն բոնուսային միավորներ և կկարողանան փոխանակել դրանք արժեքավոր նվերներով:
Բոնուսային միավորների կուտակման մեխանիզմը հետևյալն է. ՎՏԲ-Հայաստան Բանկի Mastercard քարտերով կատարված անկանխիկ վճարումների յուրաքանչյուր 1000 ՀՀ դրամի դիմաց կուտակվում է 1 բոնուսային միավոր: Անկանխիկ գործարքների նվազագույն գումարը, որի դիմաց կարող են կուտակվել բոնուսային միավորներ կազմում է 5000 ՀՀ դրամ, իսկ առավելագույն միավորները մեկ անկանխիկ գործարքի համար` 500 միավոր:
#անկանխիկմարաթոն ակցիայի մասնակիցները հնարավորություն ունեն ցանկացած ժամանակ ստուգել կուտակված բոնուսային միավորի քանակը ու փոխանակել կուտակված միավորները նվերներով հետևյալ http://gifts.vtb.am/am կայքում:
#անկանխիկմարաթոն ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |