Արմինֆո. ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու հունիսի 19-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված Մրցակցության հարցերի վերաբերյալ միջազգային կլոր սեղան-խորհրդակցությանը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, միջոցառման նպատակն է ԵԱՏՄ անդամ-պետությունների տարածքում գործող օտարերկրյա ընկերությունների շրջանում բարձրացնել մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի իրավասությունների և գործունեության վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։
Կլոր սեղան-խորհրդակցությանը մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների, ինչպես նաև այլ երկրների մրցակցային մարմինների, օտարերկյա կազմակերպությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ինտեգրացիոն միավորումներ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |