Արմինֆո. 2019 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել է 10 հազար 490 անհատ ձեռնարկատեր, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2 հազար 915-ով:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 2019 թվականի հունվարից մայիսն ընկած ժամանակահատվածում գրանցված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների թիվը ևս գերազանցել է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը. 2019 թվականի առաջին հինգ ամիսներին գրանցվել է 2 հազար 974 ՍՊԸ, որը 2018 թվականի հունվար մայիսի համեմատ ավելի է 941-ով:
RUB | 4.20 | -0.01 |
USD | 391.44 | -1.16 |
EUR | 416.84 | -1.20 |
GBP | 482.49 | -5.63 |
CAD | 285.29 | 0.20 |
JPY | 25.29 | -0.11 |
CNY | 54.04 | -0.18 |
CHF | 429.40 | -2.65 |