Արմինֆո. Ցանկացած հանձնարարության կամ գաղափարի իրականացումը որոշակի ժամանակ է պահանջում։ Այսօր ԱԺ-ում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավոր Մանե Թանդիլյանի այն հարցին, թե արդյոք կատարվել է Արարատյան մաքսատունը Գյումրի տեղափոխելու վերաբերյալ կառավարության ղեկավարի հանձնարարականը:
Վարչապետի ասելով, նախօրեին կառավարությունում քննարկվել է ՊԵԿ ռազմավարական ծրագրի հարցը, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում արտաքին տնտեսական գործունեության կենտրոնների ստեղծման հարցին, որոնցից մեկը կլինի Գյումրիում, երկրորդը՝ Սիսիանում։ Կենտրոնների համար վայրերն արդեն ընտրվել են: Կենտրոններին կից գործելու են նաև մաքսային հսկողության կայաններ։ Երկու կենտրոններն էլ գործելու են "Հյուսիս-Հարավ" ավտոճանապարհին զուգահեռ։ Նախագծի իրականացումը, ըստ վարչապետի, ընթացքի մեջ է, և պետք է իրականացվի հնարավորինս սեղմ ժամկետներում։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն տարածքի մեծ մակերերսների ընդգրկմամբ: Սպասվում են խոշոր ներդրումներ ինչպես կենտրոնների նախագծման, այնպես էլ դրանց շինարարության մեջ։ "Կարեւորն այն է, որ գործընթացն արդեն սկսվել է", - ընդգծել է կառավարության ղեկավարը, հավելելով, որ ծրագիրը լրամշակումից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |