Արմինֆո. Հայաստանում փողի առկայության հետ կապված խնդիրներ չկան, կա դրա արդյունավետ օգտագործման խնդիր։ Այդ մասին հունիսի 20-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով, բյուջետային միջոցների արդյունավետ օգտագործման խնդիրը վերաբերում է ոչ միայն կառավարությանը, այլեւ բոլոր այն կառույցներին, որոնք ներգրավված են կապիտալ շինարարության մեջ: Բոլորի համար ակնհայտ է, շարունակել է Նիկոլ Փաշինյանը, որ կապիտալ շինարարության ծավալների աճը կհանգեցնի տնտեսության աճի եւ նոր աշխատատեղերի ստեղծման: Սակայն շուկայում դեռևս առկա են շինարարական ընկերություններ, որոնք սովոր են աշխատել հին մեթոդներով՝ ՙատկատների՚, անորակ կառուցված օբյեկտների ընդունման ճանապարհով և այլն։ Այսօր, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը, կարեւոր է հրաժարվել նման ընկերությունների ծառայություններից՝ դրանք ներառելով "սեւ ցուցակում": Սակայն նրանցից ոմանք դատական որոշումներով փորձում են վերադառնալ "սպիտակ ցուցակ" ։
Ինչպես արձանագրել է կառավարության ղեկավարը, Հայաստանում, ցավոք, չկան ընկերություններ, որոնք կարող են լայնածավալ շինարարական աշխատանքներ իրականացնել։ Այնուամենայնիվ, նա հույս է հայտնել, որ դրանք կհայտնվեն շուկայում, հակառակ դեպքում, կառավարությունը պետք է մտածի կապիտալ շինարարության այլ մոդելների կիրառման մասին:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |