Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդես այցի ընթացքում հյուրընկալվել է ռուսական United Aircraft Corporation-ի տաղավարում:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ նախագահի աշխատակազմից, ընկերության ներկայացուցիչների ուղեկցությամբ նախագահը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված՝ ռուսական արտադրության օդանավերի ժամանակակից մոդելներին, նրանց հզորություններին ու տեխնիկական հնարավորություններին:
Ռուսական United Aircraft Corporation-ի գործունեության հիմնական ուղղություններն են քաղաքացիական և ռազմական նշանակության ավիացիոն տեխնիկայի արտադրությունը, շահագործումը, մոդեռնիզացիան, սպասարկումը և այլն:
United Aircraft Corporation-ը ներառում է շուրջ 30 ընկերություն և համարվում է միջազգային շուկայում խոշորներից մեկը: Նրա կազմի մեջ մտնող ընկերությունները տնօրինում են «Սու», «ՄիԳ», «Իլ», «Տու», «Յակ», ինչպես նաև SSJ, МС-2 հայտնի բրենդները:
RUB | 4.19 | -0.01 |
USD | 395.10 | -0.14 |
EUR | 420.39 | 0.41 |
GBP | 492.14 | 0.22 |
CAD | 286.14 | -0.33 |
JPY | 25.55 | -0.01 |
CNY | 54.58 | -0.02 |
CHF | 433.51 | 0.65 |