Արմինֆո. Beeline-ը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) հայտարարեցին համագործակցության մասին. Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է Տվյալագիտության ամառային դպրոց (Data Science Summer School):
Այն մասնակիցներին եզակի հնարավորություն կտա սովորելու տվյալագիտության հիմունքներն ու մեթոդները՝ մտածողությունը զարգացնող մի շարք դասընթացների միջոցով: Ամառային դպրոցում դասավանդելու են հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետներ:
ՀԱՀ բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արամ Հաջյանն ընդգծեց ոլորտի զարգացման կարևորությունը. «Այս ամառային դպրոցը հրաշալի հնարավորություն է, որը նպատակ ունի համախմբելու տեղի և միջազգային մասնագետներին, ցույց տալու համար, որ Հայաստանը չմշակված ադամանդ է տվյալագիտության ոլորտումե:
«Մեր ընկերությունը հնարավորինս աջակցում է Հայաստանի տեխնոլոգիական զարգացմանը, և մեր կարծիքով, դա անելու ամենա հեռանկարային տարբերակը երիտասարդությանը կրթելն է: Համոզված եմ, որ այս ամառային դպրոցի մասնակիցները կկարողանան հետագայում ոչ միայն արժանավայել աշխատանք գտնել, այլև իրենց երկիրը առաջ կմղեն տեխնոլոգիաների ոլորտումե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Նախագծի մեկ այլ գործընկեր Webb Fontaine գործառնությունների ղեկավար Սերոբ Սերոբը ներկայացրեց տվյալագիտության հնարավորություններն ու հեռանկարները, ինչպես նաև կիրառման ոլորտները:
Դասընթացները անցկացվելու են հուլիսի 1-ից 14-ը: Ուսանողները ստանալու են տվյալագիտության ոլորտում կիրառվող հմտություններ, ուսումնասիրելու են Python ծրագրավորման լեզուն, մեքենայական ուսուցման հիմունքները, համակարգչի կողմից մարդու խոսքն ընկալելու մեխանիզմները և ստանալու են տվյալագիտության արդիական այլ գիտելիքներ: Ծրագիրը նախատեսված է ՏՏ ոլորտի աշխատակիցների և ուսանողների համար:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |