Արմինֆո. Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մասնակցեց երրորդ GITELIQ Creative Forum-ին: Ընկերության ղեկավարը դասախոսություն կարդաց «Նոր տեխնոլոգիաներ` նոր հնարավորություններե թեմայով:
Երրորդ GITELIQ Creative Forum-ը տեղի ունեցավ AGBU Armenia գլխամասային գրասենյակում: Forum-ն լիովին նոր ձևաչափով միջոցառումների շարք է Հայաստանում։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերել գիտելիքներ արդի և հետաքրքիր թեմաների մասին, հանդիպել և ծանոթանալ տարբեր ոլորտների առաջատար մասնագետների հետ, ձևավորել նոր ծանոթություններ և գործնական կապեր, ինչպես նաև համատեղել հաճելին և գործնականը։
«Բոլոր ժամանակներում տեխնոլոգիաները մարդկության զարգացման կարևորագույն գործոն էին: Պատվաստանյութերը ու բեռնարկղային փոխադրումները փոխել են մեր կյանքը, և այսօր մենք ձգտում ենք հասկանալ, թե որ տեխնոլոգիան շուտով կազդի մեր կյանքի, երիտասարդության և ապագա մասնագիտությունների վրա: Հենց այս տեխնոլոգիաների մասին ես ուզում եմ խոսել այսօրվա ֆորումի մասնակիցների հետե, - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն՝ Անդրեյ Պյատախինը:
«Մենք համոզված ենք, որ 21 դարը դա նոր տեսակի գիտելիքի և նոր տեսակի կրթության և զարգացման ժամանակ է։ Այսօր բավարար չէ տիրապետել կոնկրետ ոլորտի գիտելիքներ, նորը ստեղծելու համար՝ պետք է օգտագործել այլ ոլորտներում կիրառվող գիտելիքներն ու փորձը, առավել ևս, երբ տարբեր ինդուստրիաներ ներկա պահին գնում են իրար հետ մերձեցման։ Այդ իսկ պատճառով GITELIQ-ը գլխավոր նշանակություն է տալիս նրան, որպիսի մեկ ֆորումի ժամանակ ներկայացված լինեն տարբեր, նույնիսկ իրար հետ կապ չունեցող ոլորտների ներկայացուցիչներե – նշել է GITELIQ Creative Forum-ի համահիմնադիր Լևոն Սարգիզովը։ Միջոցառմանը ներկա էին տարբեր կազմակերպությունների և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |