Արմինֆո.Իրանի հետ սահմանակից Արաքս գետի վրա Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման հայկական կողմի հրավերին արձագանքել է օտարերկրյա հինգ ընկերություն: Այդ մասին Արմինֆո-ի թղթակցին հայտնել է էներգետիկ շրջանակների աղբյուրը՝ նշելով, որ պոտենցիալ ներդրողների մեջ հայկական արմատներով ընկերություններ չկան:
Աղբյուրը հիշեցրել է, որ մի քանի ամիս առաջ Հայաստանը և Իրանը հանդես են եկել ներդրողներին ուղղված պաշտոնական հրավերով՝ մասնակցելու այդ նախագծին: Աղբյուրը նշում է, որ ներկայումս ստացված բոլոր առաջարկությունները ուսումնասիրման փուլում են: < Նախագիծը երկար ճանապարհ կանցնի: Նույնիսկ եթե նկատի ունենանք, որ ներկայացված առաջարկությունները կուսումնասիրվեն ընթացիկ տարվա սեպտեմբերին, առնվազն 1,5 տարի կպահանջվի ներդրողների հետ բանակցություններ վարելու համար։ Ընդ որում՝ 1,5 տարվա աշխատանք ավրալային ռեժիմում:
Այսպիսով, անմիջապես շինարարական աշխատանքներին նման դասավորության դեպքում հնարավոր կլինի անցնել առնվազն 2 տարի հետո>, - նշել է աղբյուրը ։
Հիշեցնենք, որ նախօրեին հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի արդյունքներով Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը հայտնել էր, որ Հայաստանի մասնավոր հատվածը նախատեսում է հայ-իրանական սահմանին 100 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրակայան կառուցել ։
Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր, որ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) աշխատանքները կատարել է իրանական «Մահաբ-Ղոդսե խորհրդատվական ընկերությունը` Իրանի ջրային և էներգետիկ զարգացման ընկերության պատվերով: ՏՏՀ-ի մշակման աշխատանքները համակարգվել և վերահսկվել են հայ-իրանական Համատեղ տեխնիկական կոմիտեի կողմից: Ըստ ՏՏՀ-ի` Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, Մեղրի ՀԷԿ-ը` հայկական կողմում, և Ղարաչիլար ՀԷԿ-ը` իրանական կողմում:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |