Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառե ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները և այլ անձինք։
Նախարար Պապիկյանը, խոսելով պետության համար ջրային ռեսուրսների կարևորության և դրանք արդյունավետ կառավարելու անհրաժեշտության մասին, միաժամանակ ընդգծել է, որ ջրային համակարգը երկրի տնտեսության զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում առանցքային նշանակություն ունի։ «Մենք պետք է հոգատարությամբ և սրտացավությամբ վերաբերվենք մեր ջրային պաշարներին։ Ջրային ռեսուրսների ճիշտ գնահատմամբ և արդյուանվետ տեղաբաշխմամբ է պայմանավորված տնտեսության մի շարք ճյուղերի զարգացումըե,- ասել է նախարարը։
Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները նախարարին են զեկուցել ջրօգտագործողների հետ աշխատանքների կազմակերպման ընթացքը, հավաքագրումների հունվար-հունիս ցուցանիշները, ներկայացրել ոլորտի առանձնահատկությունները։
Նախարար Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել բարձրացնել աշխատանքի կազմակերպման թափանցիկությունն ու ապահովել տվյալների հրապարակայնությունը։ Սուրեն Պապիկյանը հավաքագրումների ցուցանիշները գնահատել է ոչ բավարար և խստիվ հանձնարարել չբավարարվել գանձումների այժմյան մակարդակով և ձգտել ապահովել նոր նշաձող։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |