Արմինֆո. Կառավարության հավանությանն է արժանացել «Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասինե համաձայնագրի ստորագրման առաջարկությունը: ՀՀ ֆինանսների նախարարությունը 2016 թ.-ից նախաձեռնել է Սինգապուրի Հանրապետության հետ կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիր կնքելուն ուղղված աշխատանքներ:
Այս ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության և սինգապուրյան կողմի միջև տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ:
Ինչպես նշել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, նման
համաձայնագրերի նպատակն է նպաստել առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, հարկային մարմինների համար տեղեկատվության փոխանակմանը, ինչը հնարավորություն է տալիս սահմանափակել հնարավոր ռիսկերը: Բացի այդ, ստեղծվում են նաև անհրաժեշտ նախադրյալներ ներդրումներին և արտահանմանը նպաստելու համար: Նման համաձայնագիր Հայաստանը կնքել է արդեն 46 երկրների հետ:
Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել հուլիսի 7-9-ը՝ վարչապետի Սինգապուր կատարած պաշտոնական այցի շրջանակում:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |