Արմինֆո. Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլե-ի կառավարման խորհրդի համանախագահներ Ռայներ Սաքաուին ու Փենքաշ Բրլային և Հայաստանում նրանց գործընկեր՝ «Գալաքսիե ընկերությունների խմբի ղեկավարներին:
Հյուրերը տեղեկացրել են «Մարիոթ Ինթերնեյշնլե-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ու աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել «Գալաքսիե ընկերությունների խմբի հետ համատեղ Երևանում Marriott Courtyard հյուրանոցի կառուցման ծրագրին, որի բացումը նախատեսվում է հաջորդ տարի:
Նախագահը ողջունել է «Մարիոթ Ինթերնեյշնլե-ի կողմից Հայաստանում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը՝ նշելով, որ մեր երկիրը խրախուսում է միջազգային ներդրումները և միջազգային հայտնի ապրանքանիշերի մուտքն ու գործունեությունը:
Հյուրերն ընդգծել են, որ իրենց համար հաճելի և հարմարավետ է աշխատել Հայաստանում, որտեղ ժողովուրդը հյուրընկալ ու բարյացակամ է: «Հաճույքով պատրաստ ենք ավելին անել Հայաստանումե,-ասել են նրանք:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |