Արմինֆո.<Ջերմուկ գրուպ> ընկերությունը արտադրության ընդլայնման նպատակով 281 մլն դրամ կներդնի ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 11-ի նիստում հավանություն է տվել ներկրվող սարքավորումների մաքսային վճարումներից ազատելու մասին ընկերության հայտին ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերով, Ջերմուկ քաղաքում գործունեություն ծավալող ընկերությունը մտադիր է նոր ներդրումների հաշվին ավելացնել հանքային ջրի արտադրության ծավալները 620 մլն դրամով, որի գերակշիռ մասը կարտահանվի, և միայն 25 մլն դրամի կիրացվի ներքին շուկայում: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լրացուցիչ 11 նոր աշխատատեղ ՝ 330 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |