Արմինֆո. Երևան-Սևան-Իջևան- Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքները մեկնարկել են կմ 64+174ից մինչև կմ 67-150 և կմ 96+500ից մինչև կմ 106+100 հատվածներում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից, ճանապարհի միջին նորոգման աշխատանքներին անձամբ հետևում է «Հայավտոճան» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գոռ Ավետիսյանը: Նշված ավտոճանապարհի միջին նորոգման աշխատանքների շրջանակներում կատարվում են հին ասֆալտբետոնե ծածկի ֆրեզավորման, փոսային նորոգման, հարթեցման և նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքներ: Անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով՝ նշված նորոգման տեղամասերը կահավորվել են համապատասխան ճանապարհային նշաններով: Պատճառվող անհարմարության համար հայցում ենք վարորդների ներողամտությունը և հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել լրացուցիչ 7,4 մլրդ դրամ հատկացնել ավտոմոբիլային ճանապարհների վերանորոգման համար։
Միջոցները ձևավորվել են պետբյուջեի լրացուցիչ հարկային մուտքերից։ Դրանցից 3,55 մլրդ դրամ կուղղվի պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգմանը, իսկ 4,85 մլրդ դրամը ՝ մասնակի վերանորոգմանը։ Արդյունքում՝ կվերանորոգվի 20 կմ ընդհանուր երկարությամբ ծածկույթի 12 հատված (կապիտալ վերանորոգում) եւ 78,59 կմ (միջին վերանորոգում): Ընդհանուր առմամբ, 2019 թվականին նախատեսվում է վերանորոգել 320 կմ ճանապարհ, որոնց աշխատանքների մի մասը մեկնարկել է մայիսի 15-ից, մյուս մասը՝ հունիսի 15-ից:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |