Արմինֆո. Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հետ բանակցություններ են վարում հանրապետությում նոր ԱԷԿ-ի կառուցմանը հնարավոր մասնակցության շուրջ,"ՌԻԱ Նովոստիին" հայտնել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Ավինյանը Նյու Յորքում մասնակցում Է ՄԱԿ-ի գծով միջոցառումներին։ "Մեր էներգետիկ համակարգը կառուցված է երեք սյուների վրա ՝ ատոմային էներգետիկա, ջերմային Էներգետիկա և հիդրոէներգետիկա։ Այդ երեք աղբյուրներից ստացվող էներգիայի ծավալները գրեթե հավասար են: Ատոմային Էներգետիկայից մենք չենք ուզում հրաժարվել", - ասել է նա։ "Շարունակելու ենք և հիմա ուսումնասիրում ենք նոր ատոմակայանի կառուցման հնարավորությունները՝ Մեծամորի ԱԷԿ-ի փակումից հետո ", - ասել է փոխվարչապետը:
"Ռուս գործընկերների հետ մենք պատրաստ ենք քննարկել, եւ արդեն քննարկում ենք այդ թեման (Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցմանը)։ Արդեն նման բանակցություններ են ընթանում", - նշել է փոխվարչապետը։
Նշենք, որ Հայկական ԱԷԿ-ը բաղկացած է երկու բլոկից ՝ խորհրդային (ռուսական) ռեակտորներով։ Առաջին բլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականին, երկրորդը ՝ 1980 թվականին։ Սպիտակի երկրաշարժից հետո 1989թ. մարտին կայանի աշխատանքը կանգնեցվեց։ 1995թ. նոյեմբերին էներգետիկ սուր ճգնաժամի կապակցությամբ գործարկվեց կայանի երկրորդ էներգաբլոկը ՝ 407,5 ՄՎտ հզորությամբ։ 2014 թվականի մարտին Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգել 10 տարով ՝ մինչև 2026 թվականը։ Ռուսաստանի Դաշնության կառավարությունն այդ նպատակով Հայաստանին հատկացրել է 270 մլն դոլարի պետական արտահանման վարկ եւ 30 մլն դոլարի դրամաշնորհ:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |