Արմինֆո.ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդների համար գործարկել է նոր ծառայություն. Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով դրամական փոխանցումների ուղարկում անմիջապես Visa/Mastercard/МИР քարտերին՝ թողարկված ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան բանկերի կողմից:
Այսուհետ հնարավոր է ՎՏԲ-Հայաստան Բանկի 71 մասնաճյուղերից Бэст միջազգային դրամական փոխանցումների համակարգի միջոցով կատարել դրամական փոխանցումներ ողջ աշխարհով՝ անմիջապես փոխանցումը ստացողի Visa / Mastercard / МИР քարտերին:
ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև «Հեռախոսային բանկ» ծառայությունից, որի շնորհիվ ցանկացած պահի ու ցանկացած վայրից կարելի է զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն և ուղարկել դրամական փոխանցումներ առանց մասնաճյուղ այցելելու:
Փոխանցում կատարելու համար բավական է իմանալ ստացողի քարտի մասին հետևյալ տեղեկությունները`
Փոխանցումները կատարվում են ռուսական ռուբլով (ավտոմատ կերպով փոխարկվելով փոխանցումը ստացողի քարտի արժույթի) հետևյալ միջնորդավճարով՝
Փոխանցումները հասանելի են դառնում փոխանցումը ստացող հաճախորդի քարտին հաշված րոպեների ընթացքում և կարող են օգտագործվել թե' կանխիկ, թե' անկանխիկ եղանակով:
Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |