Արմինֆո.Գործարկվել է Երևանում Կոնվերս Բանկի թվով 16-րդ՝ «Արշակունյաց» մասնաճյուղը: Այն գործում է Արշակունյաց պողոտա 17 շենք, 1 հասցեում, մայրաքաղաքի խոշորագույն մանրամեծածախ առևտրի կենտրոնների հարևանությամբ:
« Շենգավիթ վարչական շրջանում Կոնվերս Բանկի երկրորդ մասնաճյուղի բացումը թույլ կտա հարակից տարածքներից հաճախորդներին, առևտրային կենտրոններում գործող տնտեսվարողներին սպասարկել բնակության կամ աշխատանքի վայրին հնարավորինս մոտ գտնվող մասնաճյուղում՝ խնայելով նրանց ժամանակը »,-ասել են Բանկում:
Նորաբաց, տեխնիկապես համալրված «Արշակունյաց» մասնաճյուղում հաճախորդներին մատուցվելու են համապարփակ բանկային ծառայություններ, հաճախորդները հնարավորություն ունեն նաև գործարքներ կատարել բանկոմատով և վճարային տերմինալով: Հաճախորդներին հասանելի կլնի նաև անհատական պահատուփերի ծառայությունը:
Մասնաճյուղի հաճախորդների համար նախատեսված է նաև անվճար ավտոկայանատեղի:
Մասնաճյուղն աշխատելու է շաբաթը 6 օր՝ երկուշաբթիից ուրբաթ 9.30-ից 17.00, իսկ շաբաթ օրը՝ 10.00-ից 14.30-ը:
«Բանկը հետևողական է մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը: Այս տարի՝ վերանորոգումից հետո արդեն վերաբացվել է Բանկի «Կենտրոնական» մասնաճյուղը: Աշխատանքներ են տարվում Երևանում և մարզերում նոր մասնաճյուղերի բացման կամ դրանց պայմանների բարելավման ուղղությամբ»,- ասել են Կոնվերս Բանկում:
Նշենք, որ ներկայում Երևանում, ՀՀ մարզերում և արցախում Բանկը ներկայացված է 36 մասնաճյուղով: Կոնվերս Բանկի մասնաճյուղային ցանցի մասին տեղեկատվությունը հասանելի է https://www.conversebank.am/hy/branches/ հղումով:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |