Արմինֆո. Այս տարի հաստատվել է 23.2 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որոնք կիրականացվեն մարզերում: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՙՖեյսբուքի՚ իր էջում զետեղված գրառման մեջ:
ՙՍուբվենցիոն ծրագրերի առանձնահատկությունն այն է, որ դրանք համաֆինանսավորվում են համայնքների եւ կառավարության կողմից:
Տվյալ դեպքում 12.9 միլիարդը տրամադրում է կառավարությունը, 10.3 միլիարդը համայնքները:
Այս ծրագրերի շրջանակներում.
- 234 կիլոմետր համայնքային փողոցներ կնորոգվեն կամ կբբարեկարվեն,
- 58 բնակավայրերում կիրականացվի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 37 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն ոռոգման համակարգեր,
- 42 բնակավայրերում կիրականացվի մանկապարտեզների կառուցում կամ հիմնանորոգում,
- 58 բնակավայրերում կգործարկվեն էներգախնայող լուսավորության համակարգեր,
- 53 բնակավայրերում կկառուցվեն կամ կնորոգվեն հասարակական նշանակության շենքեր,
- 15 բնակավայրերում կիրականացվեն գազամատակարարման համակարգերի կառուցման կամ նորոգման աշխատանքներ,
- 23 բնակավայրերում ձեռք կբերվեն հակակարկտային համակարգեր,
- 24 բնակավայրերերում կիրականացվեն պուրակների, հրապարակների, այգիների կառուցման կամ բարեկարգման աշխատանքներ՚, - գրել է վարչապետը:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |