Արմինֆո. Եվրասիական տնտեսական միության երկրները 10 օր դադար են վերցրել՝ գնահատելու համար ներմուծման մաքսատուրքերի վերաբերյալ առաջարկները: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին լրագրողներին հադորդել Է ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։ "Մոտեցրել են դիրքորոշումները, 10 օր դադար են վերցրել, որպեսզի ազգային մակարդակներում մշակեն ներկայացված առաջարկները ", - ասել է Սիլուանովը ՝ պատասխանելով մաքսատուրքերի մասին որոշման վերաբերյալ հարցին:
Ղրղզստանում օգոստոսի 9-ին ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը: Հանդիպման օրակարգում են Եվրասիական տնտեսական միությունում ինտեգրացիոն փոխգործակցության, ԵԱՏՄ շրջանակներում վերազգային կարգավորման զարգացման հարցերը: Առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորմանը եւ արդյունաբերության ու թվային տնտեսության ոլորտում հեռանկարային նախաձեռնությունների մշակմանը: Նիստի ընթացքում նախատեսվում է ստորագրել միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին համաձայնագիրը, Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի մասին 2011 թվականի հունիսի 22 - ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, ինչպես նաև հաստատել ԵԱՏՄ շրջանակներում անդրսահմանային տեղեկատվական փոխանակման հայեցակարգը:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |