Ուրբաթ, 9 Օգոստոսի 2019 13:59
Ալեքսանդր Ավանեսով

Նիկոլ Փաշիչնյան. Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը

Նիկոլ Փաշիչնյան. Մենք առանձնակի կարևորում ենք ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծումը

Արմինֆո. Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին։ Նիստն անցկացվում է Ղրղզստանի Իսիկ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում գտնվող Չ. Այթմատովի անվան «Ռուհ Օրդա» մշակութային կենտրոնում, որտեղ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևը։

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների արարողակարգային լուսանկարահանման արարողությունից հետո տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմերով հանդիպումները։ Հայաստանի վարչապետը՝ որպես ԵԱՏՄ մարմիններում նախագահող երկրի ղեկավար, հանդես է եկել բացման ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ընկերներ, Նիստի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ ելույթս սկսել շնորհակալական խոսքեր հայտնելով Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամմեդկալի Աբիլգազիևին՝ ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի այսօրվա նիստը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Նեղ կազմով հանդիպմանը մենք արդեն կարծիքներ փոխանակեցինք և կողմնորոշվեցինք այսօրվա օրակարգին վերաբերող հայեցակարգային հարցերում: Այնուամենայնիվ, կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մեր կողմից քննարկված և մեր երկրների համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի որոշ ասպեկտների վրա: Ալկոհոլի շուկայի կարգավորման հարցի առնչությամբ հարկ եմ համարում նշել, որ Միության երկրները ընդհանուր առմամբ կողմ են տնտեսության այս ոլորտում խոչընդոտների վերացմանը: Հայաստանի համար այն առաջնային ուղղություն է և արտահանման լայն հնարավորություններ ունի Եվրասիական տնտեսական միության շուկաներում: Կարևոր ենք համարում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ վերջնական որոշման կայացումը: Արդեն երկար ժամանակ այս հարցը քննարկվում է մեր կազմակերպությունում, և անհրաժեշտ է այն հնարավորինս արագ լուծել: Մենք առանձնակի կարևորություն ենք տալիս ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծմանը։ Այդ նպատակին հասնելուն կնպաստի, մասնավորապես, «Ֆինանսական շուկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման մասին համաձայնագիրը», որը պետք է ուժի մեջ մտնի 2020 թվականին։ Մեկ պետության բրոքերներին և դիլերներին այլ անդամ պետությունների բորսաներում կազմակերպված առևտրին մասնակցելու թույլտվության վերաբերյալ համաձայնագրերի ստորագրումը նույնպես էական նշանակություն ունի այս գործում:  Այս հարցում մենք կարևոր ենք համարում անդամ պետություններում կազմակերպված մրցույթներում արժեթղթերի տեղաբաշխման և շրջանառության և վարկային պատմությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար հնարավորության տրամադրումը: Մեր միության բոլոր երկրները հաստատում են հետաքրքրվածությունը Անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության հայեցակարգի համաձայնեցման հարցում: Այս փաստաթղթի կյանքի կոչումը դրական ազդեցություն կունենա Միության երկրների պետական ​​և մասնավոր հաստատությունների միջև բիզնես գործընթացների իրականացման վրա: Մենք բացարձակ տեղին ենք համարում «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրումը: Այս համաձայնագրի դրույթների իրականացումը համահունչ է առողջապահության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի առաջնահերթություններին: Մենք կարևորում ենք, որպեսզի մեր երկրների՝ գյուղատնտեսության ոլորտում աշխատող սուբյեկտներն ընդհանրացված տեղեկատվություն ունենան Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղմթերքի պահանջարկի և առաջարկի վերաբերյալ:

Հարգելի ընկերներ, Օգտվելով ընձեռված հնարավորությունից՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ այս տարվա հուլիսի սկզբին պաշտոնական այցեր կատարեցի Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:

Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկիր՝ մենք առանձնակի ուշադրություն ենք դարձրել այս երկու երկրների հետ մեր կազմակերպության համագործակցության հարցերին:

Քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները և, մասնավորապես, ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիր ստորագրելու հարցը:

Ձեռք է բերվել սկզբունքային պայմանավորվածություն առ այն, որ բանակցային գործընթացը ժամանակին ավարտելու և համաձայնագրի նախագիծը համաձայնեցնելու դեպքում Սինգապուրի վարչապետը պատրաստ է մասնակցել Երևանում կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին, որի ընթացքում կստորագրվի այդ համաձայնագիրը: Այս հարցում ես ստացա մեր բոլոր երկրների ղեկավարների համաձայնությունը:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ դիմել ԵԱՏՄ անդամ պետություններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը՝ խնդրելով հնարավորինս արագացնել համաձայնագրի նախագծի համաձայնեցման հետ կապված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը, որպեսզի հոկտեմբերի 1-ին Երևանում այն հաջողությամբ ստորագրվի: Խնդրում եմ ձեզ այս հարցը պահել անձնական ուշադրության ներքո:

ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հետ պայմանավորվածություններին համապատասխան ես հրավիրել եմ նաև Իրանի նախագահին՝ մասնակցել Երևանում  կայանալիք Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում՝ Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում, կանցկացվի միջազգային համաժողով «Եվրասիական մայրցամաքի տարանցիկ ներուժը» թեմայով:

Այս կապակցությամբ ցանկանում եմ դիմել ձեզ խնդրանքով՝ այս կարևոր իրադարձությանը ապահովել ձեր երկրների պետական ​​և մասնավոր հաստատությունների ներկայացուցիչների հնարավորինս լայն մասնակցությունը:

Համաժողովին մասնակցնելու համար հրավիրված են Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների ղեկավարները և ԵԱՏՄ գործընկեր երկրների ղեկավարները:

Ակնկալվում է, որ համաժողովի ընթացքում կքննարկվեն մայրցամաքի տրանսպորտային և լոգիստիկ ցանցի զարգացման արդի հիմնախնդիրները, տարածաշրջանի պետությունների կողմից նոր լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի մշակման հեռանկարները և արդեն իսկ գոյություն ունեցող նախագծերի իրականացումը, ինչպես նաև Եվրասիայի թվային միջանցքների զարգացմանը վերաբերող հարցեր: Շնորհակալություն ուշադրության համար»։

ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի զարգացման, ԵԱՏՄ շրջանակում միասնական ալկոհոլի շուկայի ստեղծման, անդրազգային ընկերությունների ստեղծման,  անդրսահմանային տեղեկատվական փոխգործակցության, արդյունաբերական և տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում համագործակցության, «Վտանգավոր թափոնների՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով անդրսահմանային տեղաշարժի մասին» համաձայնագրի ստորագրման, ԵԱՏՄ-ում ագրոարդյունաբերական համալիրի զարգացման վերաբերյալ։ Նիստի արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես, ԵԱՏՄ անդամ պետությունների բյուջեների միջև ներմուծման մաքսատուրքերի բաշխման վերաբերյալ կարգադրությունը, ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ստեղծման ժամանակացույցը, վերոնշյալ ոլորտներում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը միտված որոշումներ և կարգադրություններ։ Նախատեսվում է, որ ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկաների ստեղծման հայեցակարգը կստորագրվի Երևանում՝ հոկտեմբերի 1-ին Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի շրջանակում։ Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2019 թ. հոկտեմբերի 25-ին Մոսկվայում։ Այնուհետև ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների և ԵԱՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության հիմնադրման 5-ամյակին նվիրված նամականիշների մարման արարողություն։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72