Արմինֆո.Կոնվերս Բանկում ամփոփել են #ՎիզաԴեպիԵվրոպա (# VisaToEurope) ակցիայի արդյունքները: Visa միջազգային վճարահաշվարկային համակարգի հետ գործակցության շրջանակում իրականացված ակցիայի 10 հաղթողները իրենք են որոշել, թե եվրոպական 10-ը քաղաքից որտեղ են անցկացնելու հանգիստը:
« Սա Հայաստանում անկանխիկ գործարքների խթանման նպատակով իրականացված աննախադեպ ակցիա էր , որի արդյունքում Բանկի ՊՕՍ տերմինալներով առավելագույն անկանխիկ վճարումներ իրականացրած Visa քարտապանները որպես նվեր ստացան Փարիզ, Բարսելոն, Լիսաբոն, Բուդապեշտ, Պրահա, Հռոմ ,Վիենա, Աթենք, Ամստերդամ, Բեռլին ուղեգիր (յուրաքանչյուրը՝ երկու անձի համար): Տուրիստական ուղղությունները որոշեցին հենց հաղթողները»,- ասել են Բանկում:
Նշվել է նաև, որ ակցիայի արդյունքում Կոնվերս Բանկի Visa քարտատեսակներով անկանխիկ գործարքների աճը կազմել է ավելի քան 33 տոկոս:
Ակցիայի ամփոփման մասին տեղանյութը՝ https://youtu.be/MSOUwl3-COU հղումով:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |