Արմինֆո. 2019 թ. հունվար-հունիսին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 511 մլրդ մուտքեր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Համեմատության համար նշենք, որ 2018թ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողների կողմից գեներացվել են 446 մլրդ մուտքեր։ Այսինքն, 1000 խոշոր հարկատուների կողմից վճարումների հավելաճը կազմել է շուրջ 14%>,- գրել է Փաշինյանը:
Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերի ծավալն աճել է 64.4 մլրդ դրամով կամ 14.4 %-ով։ Միայն առաջին տասը խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել 131.4 մլրդ դրամի հարկեր կամ 1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ 26 %-ը։
Հանրապետության խոշորագույն հարկատուն հանքարդյունաբերությամբ զբաղվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատե-ն է, որի վճարած հարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 29.5 մլրդ դրամ։ 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ՝ ընկերության հարկերն աճել են մոտ 4.9 մլրդ դրամով կամ 19.7 %-ով։ Երկրորդ խոշոր հարկատուն ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Գրանդ Տոբակոե-ն է: Այդ ընկերության կողմից վճարված հարկերի ծավալը կազմել է 28.2 մլրդ դրամ: Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ՝ այդ ցուցանիշն աճել է 11.6 մլրդ դրամով կամ 69.3%-ով։
Հանրապետության խոշորագույն հարկատուների եռյակը եզրափակում է «Գազպրոմ Արմենիաե-ն, որի վճարած հարկերը կազմել են 22.7 մլրդ դրամ՝ աճելով 2 մլրդ դրամով կամ 9.9%-ով։ Չորրորդ տեղում կրկին ծխախոտի արտադրությամբ զբաղվող «Ինտերնեյշնլ Մասիս տաբակե-ն է, որն այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե է վճարել է 9.4 մլրդ դրամ հարկեր։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ընկերության հարկերն ավելացել են 3.6 մլրդ դրամով կամ 61.9 %-ով։ Հինգերորդ տեղում <GeoProMining Gold> ընկերությունն է՝ 9.1 մլրդ դրամի հարկերով։ Հարկերի աճը կազմել է 256 մլն դրամ կամ 2.8 %:
Վեցերորդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցերե-ն է՝ 7.7 մլրդ դրամով։ Ընկերության վճարած հարկերը 2018 թվականի առաջին կիսամյակի համեմատ ավելացել են մոտ 1.3 մլրդ դրամով կամ 19.5 %-ով։ Մյուս խոշոր հարկատուն բենզինի առևտրով զբաղվող «Ֆլեշե ընկերությունն է, որի հարկերի ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 7.6 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճելով 2.8 մլրդ դրամով կամ 57 %-ով։ Ութերորդ խոշոր հարկատուն «Ակվիլոն թրեյդե ընկերությունն է, որն այս տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 6.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 0.7 մլրդ դրամի դիմաց։ Այնուհետև հաջորդում է ծխախոտի առևտրով զբաղվող «Ֆիլիպ Մորիս Արմենիաե-ն՝ 5.1 մլրդ դրամ վճարած հարկերով։ Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընկերության հարկերը կրճատվել են մոտ 3 մլրդ դրամով կամ 36.5 %-ով։ Գերխոշոր հարկատուների տասնյակը եզրափակում է «Արմենիաե միջազգային օդանավակայաններե ընկերությունը՝ 5.1 մլրդ դրամով։ Հարկերի աճը կազմել է 2.3 մլրդ դրամ կամ 80.3 %: