Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019 16:52
Ալինա Հովհաննիսյան

Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում անցնում է մրցույթ մաքուր տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար

 Beeline ստարտափ ինկուբատորի և GlobalAM-ի համագործակցությամբ Երևանում անցնում է մրցույթ մաքուր տեխնոլոգիաներով զբաղվող ստարտափների համար

Արմինֆո. GlobalAM-ի և Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում  Երևանում մեկնարկեց «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը և շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացները։

 

«ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների մրցույթ է: Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը և նորարարության ներուժը:

 

Մրցույթը մեկնարկելու է 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 15 թիմերը, ովքեր իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի և սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

 

Հավելենք, որ ճամբարից հետո թիմերը կմասնակցեն 6 շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացներին ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար: Ընտրված 3 լավագույն թիմերն արդեն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար 10 000 եվրոյի, 5 000 եվրոյի և 2 500 եվրոյի չափով  մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18 ամսյա Ակսելերացիոն ծրագրին:

 

«Beeline-ը հնարավորինս ձգտում է աջակցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, և շատ լավ է, որ մեզ մոտ նմանատիպ միջոցառումներ են անցկացվում՝ արտասահմանյան գործընկերների ներգրավմամբ: Վստահ եմ, սա մեր հայկական ստարտափների համար զարգացման մի նոր խթան կդառնա», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

 

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000