Երկուշաբթի, 12 Օգոստոսի 2019 18:18
Ալինա Հովհաննիսյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում

Արմինֆո. Այսօր Արարատբանկի 3մլն դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերը (AMARBKB2KER7) ցուցակվեցին AMX Հայաստանի ֆոնդային բորսայում։ Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այս կորպորատիվ պարտատոմսերի անվանական արժեքը 25 ԱՄՆ դոլար է, արժեկտրոնային եկամտաբերությունը` 5․5%, իսկ մարման ժամկետը՝ 51 ամիս։ Արժեկտրոնների վճարումները կատարվում են եռամսյակային պարբերականությամբ։ Սա Արարատբանկի 8-րդ ընթացիկ ցուցակումն է AMX-ում և 6-րդ դոլարային ցուցակումը։

 

ՙԱյսպիսով, անհատ քաղաքացիներն ու կազմակերպությունները կարող են գնել և վաճառել այս թողարկման պարտատոմսերը բորսայում։ Ցուցակումը հնարավորություն է տալիս նաև կատարել հասցեական առևտուր և կնքել ռեպո գործարքներ՚, - նշված է հաղորդագրությունում։

 

«Արարատբանկը հաջողությամբ է իրականացրել իր 20-րդ թողարկման պարտատոմսերի տեղաբաշխումը։ Պարտատոմսերի տեղաբաշխմանը մասնակցել են բազմաթիվ ֆիզիկական և իրավաբանական անձինք, ինչը վկայությունն է այն բանի, որ բանկը բարձր վստահություն ունի իր հաճախորդների և ներդրողների շրջանում, ինչպես նաև ամուր դիրքեր է զբաղեցնում ՀՀ արժեթղթերի շուկայում։ Ֆոնդային բորսայի հետ համագործակցության շնորհիվ Բանկի պարտատոմսերը ցուցակվել են ֆոնդային բորսայի ամենաբարձր՝ Abond ցուցակում», - նշել է բանկի ներդրումային բանկային ծառայությունների վարչության պետ Վաչիկ Գևորգյանը։

 

Ֆոնդային բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի համագործակցությունն Արարատբանկի հետ սկսվել է 2007 թվականից։ Կենտրոնական դեպոզիտարիայի հետ համագործակցության շնորհիվ՝ Արարատբանկը դարձել է կապող օղակ քաղաքացիների և Դեպոզիտարիայի միջև՝ միջնորդավորելով ռեեստրավարման և պահառության գործողությունները, այդ թվում՝ գրանցելով և պահպանելով արժեթղթերի հանդեպ սեփականության  իրավունքը։ Իսկ որպես կուտակային կենսաթոշակային համակարգի հաշվի օպերատոր՝ Արարատբանկը հնարավորություն է տալիս քաղաքացիներին իր մասնաճյուղերում ստանալ եռամսյակային և տարեկան հաշվետվություններ և կատարել այլ փոփոխություններ կապված կենսաթոշակային ֆոնդի ու ֆոնդի կառավարչի ընտրության հետ։

 

Արարատբանկի և Ֆոնդային բորսայի միջև սերտ համագործակցությունը տարեցտարի ավելի է ընդլայնվում։ «AMX ֆոնդային բորսա» ամենամյա մրցանակաբաշխությունը դրա վառ ապացույցն է։ Արարատբանկը երկու տարի անընդմեջ ստանում է մրցանակբաշխության գլխավոր «AMX բորսայի անդամ» մրցանակը։

 

Հայաստանի ֆոնդային բորսան տրամադրում է ամբողջապես ավտոմատացված առևտրային համակարգ և առևտրի իրականացման հարմարավետ պայմաններ: 2009 թվականի հունիսից Հայաստանի ֆոնդային բորսան նաև հանդիսանում է «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի 100% բաժնետոմսերի սեփականատեր:

 

Արարատբանկը ձևավորվել է 1991 թվականին, իսկ  2007թ.-ի օգոստոսին վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության: Արարատբանկը մատուցում է ֆինանսական ծառայություններ թե՛ ֆիզիկական, և թե՛ իրավաբանական անձանց: Բանկում ներդրված են միջազգային բանկային նորարարական լավագույն տեխնոլոգիաները և  կորպորատիվ կառավարման լավագույն փորձը: Այսօր հայաստանյան ֆինանսական շուկայում  Արարատբանկը կայուն դիրք է զբաղեցնում երեք հիմնական ուղղություններով՝ ավանդական, թվային և ներդրումային բանկային ծառայություններով։ 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
iDram
btn

Արտ. փոխարժեքները
07.08.2020
RUB6.58-0.04
USD485.00-0.18
EUR573.17-2.20
GBP634.96-4.31
CAD362.97-2.54
JPY45.91-0.04
CNY69.880.01
CHF530.75-3.71



Փնտրել ըստ օրերի

Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000