Արմինֆո. <Սպայկա> ՍՊԸ-ի գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասն այսօր վերահաշվարկների արդյունքում կազմում է 10 մլրդ դրամ՝ ներառյալ տույժերն ու տուգանքները: Այս մասին օգոստոսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը ։
Նրա խոսքով ՝ <Սպայկա> ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր եւ մաքսատուրքեր վճարելուց խուսափելու գործով քննությունը շարունակվում է: <Գործի նախաքննությունը, հաշվի առնելով ընկերության ծավալներն ու նշանակությունը գյուղատնտեսության ոլորտում, շարունակվում է ։ Միջոցներ են ձեռնարկվում ընկերության գործունեության արդյունքում պետությանը հասցված վնասի չափերը ճշտելու ուղղությամբ>, - ասել է Հովհաննիսյանը ։ Այս պահին, ինչպես նշել է ՊԵԿ նախագահի տեղակալը, <Սպայկա< - ն վերականգնել է 1 մլրդ դրամի վնաս:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |