Արմինֆո. ԱՄՆ առեւտրի նախարարությունն իր "սեւ ցուցակում" է ներառել Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն եւ "Մարկել" ՓԲԸ-ն: Համապատասխան որոշումը հրապարակվել է օգոստոսի 13-ին ԱՄՆ կառավարության պաշտոնական փաստաթղթերի ժողովածուի ՝ դաշնային ռեեստրի կայքում:
Հայկական երկու ընկերություններից բացի պատժամիջոցներ են սահմանվել նաև Ռուսաստանի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Վրաստանի, Կանադայի, Չինաստանի, Մալայզիայի, Նիդերլանդների եւ ԱՄԷ-ի 15 սուբյեկտների նկատմամբ, որոնք, Վաշինգտոնի տեսանկյունից, գործում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգության շահերին հակառակ։ Օգոստոսի 14-ին ուժի մեջ մտնող սահմանափակումների վերաբերյալ այլ բացատրություններ չեն նշվում:
Հավելենք, որ Երեւանի կապի միջոցների ԳՀԻ-ն հիմնադրվել է 1978 թվականին' որպես Մոսկվայի ռադիոկապի ԳՀԻ մասնաճյուղ: Մասնագիտացել է տիեզերական կապի միջոցների և հանգույցների ստեղծման բնագավառում։ 1989 թվից հանդիսանում է
անկախ ինստիտուտ, զբաղվելով կապի հանգույցների և համակարգերի, տարբեր ռադիոէլեկտրոնային սարքերի նախագծմամբ և արտադրությամբ, ինչպես նաեւ ծրագրային ապահովմամբ: Այսօր ինստիտուտը մշակում եւ իրականացնում է ընդլայնված սպեկտրով ռադիոտեխնիկական սարքեր, հեռուստատեսային հաղորդակներ, սարքավորումներ կոնֆերանսների եւ խորհրդակցությունների համար եւ այլն:
Ինչ վերաբերում է "Մարկել" ՓԲԸ-ին, ապա այն հիմնադրվել է 2000 թվականի նոյեմբերին։
Ձեռնարկությունը մշակում և արտադրում է հատուկ նշանակության բարդ սարքեր և համակարգեր, ինչպես նաև տարբեր մեխանիկական և էլեկտրամեխանիկական արտադրատեսակներ:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |