Արմինֆո. 2019 թվականի հունվար-հունիս ամիսներին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 6.4%-ով: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<2019 թվականի նույն ժամանակահատվածում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին (1000 դրամներ) իրականացված պարտադիր վճարումները 2018 թվականի հունվար-հունիսի ցուցանիշը գերազանցել են 347.8 միլիոն դրամով, կամ 9.6 տոկոսով: Աճը վարձու աշխատողների թվաքանակի ավելացման արդյունք է>,- գրել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 5-ին Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում նախանշել է մինչեւ 2050թ .նպատակադրումները: Մասնավորապես՝ տնտեսության ոլորտի վերաբերյալ վարչապետը նշել է, որ մինչև 2050 թվականը նպատակ է դրվել ստեղծել 1,5 մլն աշխատատեղ և ապահովել 2,5 մլն քաղաքացիների զբաղվածություն։ Մինչև 2050 թվականը պետք է Հայաստանը դարձնել զարգացած արդյունաբերությամբ երկիր և 15 անգամ ավելացնել երկրի ՀՆԱ-ն։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |