Արմինֆո. Օգոստոսի 15-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ անցկացվել է Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգից բխող միջոցառումների աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Փոխվարչապետը ասել է, որ Ինտեգրված կադաստրը ոլորտային կադաստրերի մեկտեղման միջոցով կստեղծի միասնական պետական համակարգ։ Ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, կառավարման համակարգի առանձին ճյուղերի խնդիրների լուծման ժամանակ կառավարման մարմիններին համակարգված տեղեկատվություն տրամադրել:
Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ համակարգի շնորհիվ կկրճատվեն ծախսերը և պահանջվող ժամանակը, կունենաք փոխվերահսկելիություն ապահովող մեխանիզմ։ Ինտեգրված կադաստրի համակարգը կադաստրային քարտեզների, Հայաստանի տարածքի օդալուսանակարահանման և արբանյակային լուսանկարահանման արդյունքում ձևավորված տվյալների հիման վրա տարածական տվյալներ կտրամադրի կառավարման մարմիններին, որի արդյունքում հնարավոր կլինի հիմնավորված և օպերատիվ որոշումներ կայացնել։
Փոխվարչապետը նաև կարծիք է հայտնել, որ ինտեգրված կադաստրը կարող է զգալիորեն նպաստել տնտեսական ու տարածքային զարգացմանը:
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանն առավել մանրամասն անդրադարձել է Ինտեգրված կադաստրի հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների հետ կապված առաջիկա անելիքներին: Նիստի մասնակիցները նաև քննարկել են հայեցակարգին վերաբերող տարբեր հարցեր:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |