Արմինֆո.Կոտայքի մարզն ունի ներուժ առողջապահական զբոսաշրջային կենտրոնի կարգավիճակը վերականգնելու համար։ Ծաղկաձորում "Իմ քայլը հանուն Կոտայքի" ներդրումային համաժողովի շրջանակներում կայացած պանելային քննարկումների ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սուսաննա Սաֆարյանը:
Նա նշել է, որ Կոտայքի մարզում առողջարարական տուրիզմը զարգացել է դեռևս խորհրդային տարիներին, մասնավորապես ՝ առողջարանների գործունեության տեսանկյունից, մասնավորապես, այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Ծաղկաձորը, Գառնին, Արզնին, Աղվերանը, Հանքավանը և այլն:
"Մենք պետք է հիշենք մարզի ուժեղ կողմերի մասին: Ինչ-որ նոր բան ստեղծելու փոխարեն՝ մենք կարող ենք վերականգնել հինը", - ասել է նա։ Այս առնչությամբ Սաֆարյանն ընդգծել է գույքագրում կատարելու անհրաժեշտությունը, որպեսզի հասկանան, թե ինչ վիճակում են գտնվում տվյալ օբյեկտները, եւ ինչ պետք է անել դրանք վերականգնելու համար: "Եվ ենթակառուցվածքների զարգացման և սպասարկման որակի բարձրացման միջոցով Կոտայքը դարձնել կոնկրետ առաջարկ ունեցող մարզ", - ընդգծել է Զբոսաշրջության կոմիտեի ղեկավարը: Սաֆարյանը նաեւ նշել է, որ գույքագրումից հետո անհրաժեշտ է պատրաստել նախագծեր եւ դրանք ներկայացնել ներդրողներին:
Հավելենք, որ ըստ "ՏուրՍտատ" վերլուծական գործակալության հարցման արդյունքների, որն անցկացվել է մինչեւ 2019 թվականի հունվարի 20-ը, ձմեռային հանգստի համար ԱՊՀ հանգստավայրերի առաջին հնգյակում տեղ են գտել նաև Ծաղկաձորի առողջարանները: ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 770 055 զբոսաշրջիկ, ինչը 12,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |