Արմինֆո. Հայաստանը Վրաստան արտահանող երկրների հնգյակում է։ Այսպես, ըստ ՙԳրուզիա-օնլայնի՚, 2019 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանից ԱՊՀ երկրներ է արտահանվել 1 105,8 մլն ԱՄՆ դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 26,6%-ով ավելի է, իսկ կազմում է երկրի արտահանման ընդհանուր ծավալի 52.6 տոկոսը։ Ըստ տվյալների
յոթ ամսվա ընթացքում ԵՄ երկրներ է արտահանվել 503,5 մլն դոլարի ապրանք, ինչը 20,6 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, եւ կազմում է երկրի արտահանման ընդհանուր ծավալի 24,0 տոկոս:
Հունվար-հուլիսին արտահանման ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստան ՝ 303 մլն դոլարի չափով։ Դա 26 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Արտահանող երկրների հնգյակում են Ադրբեջանը, Հայաստանը, Բուլղարիան եւ Ուկրաինան:
Ինչ վերաբերում է ներմուծմանը, ապա ԱՊՀ երկրներից ներկրվել է 1 303,1 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք (14,3 տոկոսով պակաս), ինչը կազմում է ներմուծման ընդհանուր ծավալի 26,3 տոկոսը: ԵՄ երկրներից ներմուծման ծավալը կազմել է 1 280,2 մլն դոլար (12,6 տոկոսով պակաս) եւ կազմել է ընդհանուր ներմուծման 25,8 տոկոսը: Արտադրանքի առավել մեծ ծավալներ են ներմուծվել Թուրքիայից, Չինաստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից և Գերմանիայից ։
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |