Արմինֆո.Պետական գնումների իրականացման ժամանակ բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը: Այդ աշխատանքը հանձնարարվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկին:
ԵՏՀ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը թույլ կտա ապահովել հավասար պայմաններ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների բիզնեսի համար՝ պետական գնումների ոլորտում ազգային ռեժիմի իրականացման ժամանակ: Համաձայնագրի նախագծի նախապատրաստման ընթացքում ԵՏՀ խորհուրդը դիմել է ՌԴ կառավարությանը ՝ Եվրասիական զարգացման բանկի և Միջպետական բանկի բանկային երաշխիքների օգտագործումը նախատեսող օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու խնդրանքով՝ նրանց կողմից ռուսական վարկանիշային գործակալությունների վարկային վարկանիշը ստանալուց հետո: Դա թույլ կտա կանխել միութենական պետությունների ձեռնարկատերերի իրավունքների սահմանափակում, որոնք ցանկանում են մասնակցել Ռուսաստանում անցկացվող գնումներին:
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը նախատեսում է միության երկրների օրենսդրությունում պետական գնումների մասնակցության հայտի ապահովման առնվազն երկու եղանակ: Դրանցից մեկը բանկային երաշխիքն է: Սակայն այժմ Ռուսաստանում օրենսդրական մակարդակով սահմանված է "հնգյակի" այլ պետությունների բանկերի կողմից տրամադրվող բանկային երաշխիքների սահմանափակում: Ռուսաստանի Դաշնության օրենսդրության համաձայն, բանկերը, որոնք պետական գնումների նպատակով բանկային երաշխիքների տրամադրման իրավունք ունեն, պետք է ներառվեն Ռուսաստանի ֆինանսների նախարարության կողմից ձեւավորված հատուկ ցանկում եւ ունենան վարկանիշային գործակալությունների կողմից տրված համապատասխան վարկանիշ: